-
01.05.2018|
20:39
«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը ասաց. «Ուզում եմ շարունակել աչքերի մեջ նայելու թեման: Ես բոլորի աչքերի մեջ անկեղծ եմ նայել:
-
01.05.2018|
20:38
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Աժ նիստում ասաց. «Այսօր շատ կարևոր օր է թե Հայաստանի, թե Արցախի, թե մեր ժողովրդի կյանքում: Ազգային ժողովը պետք է ընտրի վարչապետ:
-
01.05.2018|
20:37
Հերթական անգամ ուզում ենք ջրբաժան գիծ գծել, սև ու սպիտակներով շարժվել, Աժ ամբիոնից հայտարարեց ՀՀԿ պատգամավոր Կարեն Բեքարյանը։ «ՀՀԿ-ն այս աշխարհի ամենաչար ուժն է, գամված է իր աթոռներին և այլնին։ Ժողովուրդ, լավ էլի։ Ամեն ինչ էդքան պարզ ա ու պարզունա՞կ», - ասաց Կարեն Բեքարյանը։
-
01.05.2018|
20:34
Վտանգավոր ու անթույլատրելի եմ համարում կտրուկ շրջադարձերն արտաքին քաղաքականության ոլորտում` Աժ- ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
-
01.05.2018|
20:32
Նիկոլ Փաշինյանը նշեց այն սցենարը, երբ Կառավարությունը ձևավորվում է, բայց խորհրդարանը չի հաստատում նրա ծրագիրը և չի նշանակում նոր վարչապետ երկու անգամ՝ համաձայնությամբ, և այդ պայմաններում իրավունքի ուժով լուծարվում է Ազգային ժողովը և տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
-
01.05.2018|
20:29
«Իրապես սուպերվարչապետական համակարգը օրենսդրության առումով արդեն ստեղծված է, և ես միանշանակ հանձնառու եմ համարում ինձ այդ խնդիրը շտկելու և իշխանությունը հավասարակշռված դարձնելու հարցում», - հայտարարեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի հարցին:
-
01.05.2018|
20:27
Վարչապետի ընտրության հարցով Աժ հատուկ նիստին գրանցվել է 102 պատգամավոր։ Երեք պատգամավոր բացակա է` «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Իշխան Զաքարյանը, Մելիք Մանուկյանը և ՀՀԿ խմբակցությունից Գրիգոր Ավալյանը։ Նրանցից ոչ մեկը քվեարկության ծրար չի թողել։
-
01.05.2018|
09:51
Միջազգային հայտնի լրատվամիջոցներ ներկայացնող 100-ից ավելի լրագրողներ են հավատարմագրվել ԱԳՆ-ում ԱԺ-ում վարչապետի ընտրությունը լուսաբանելու համար` Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
-
01.05.2018|
09:11
Երեկ «Ելքը» Նիկոլ Փաշինյանին առաջադրեց վարչապետի թեկնածու: Երկրորդեց ՀՅԴ-ն, երրորդեց ԲՀԿ-ն: Չչորորդեց ՀՀԿ-ն:
-
30.04.2018|
20:19
ՀՀԿ խմբակցության և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը պատգամավոր Հերմինե Նաղդալյանն ասաց, որ իրենք Փաշինյանի տեսակետներին ծանոթ են որպես ընդդիմադիր գործչի, իսկ հիմա այլ իրավիճակ է: